Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրել է Վրաստանում հեղափոխության երկու փորձերին աջակցելու մեջ

Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրել է Վրաստանում հեղափոխության երկու փորձերին 
աջակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարության քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլլեի հետ զրույցում հիասթափություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Վրաստանում հեղափոխության երկու փորձերին աջակցելու առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոբախիձեն գրել է X սոցիալական հարթակում։

«Պետքարտուղարության խորհրդականի հետ զրույցում իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին հեղափոխության երկու փորձերի առնչությամբ, որոնց աջակցում էր ԱՄՆ նախկին դեսպանը, և որոնք իրականցվել են արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների միջոցով», - գրել է Վրաստանի վարչապետը։

Նա հավելել է, որ եթե այդ փորձերը պսակվեին հաջողությամբ, ապա Վրաստանում «կբացվեր երկրորդ ռազմաճակատ» Ռուսաստանի դեմ։

«Բացի այդ, ես պարոն Շոլլեին բացատրեցի, որ Պետքարտուղարության ներկայացուցչի կողմից թափանցիկության մասին օրենքի և ցույցերի հետ կապված կեղծ հայտարարությունները մեզ հիշեցնում են 2020-2023 թվականներին ԱՄՆ նախկին դեսպանի նմանատիպ կեղծ հայտարարությունների մասին, որոնք այն ժամանակ ծառայեցին արտերկրից ֆինանսավորվող դերակատարների կողմից բռնության դյուրացմանը և հեղափոխական գործընթացների աջակցությանը», - հավելել է Կոբախիձեն։

ԱՄՆ պետքարտուղարության քաղաքական հարցերով խորհրդականի հետ զրույցում Վրաստանի վարչապետը նաև նշել է, որ «հատուկ ջանքեր» են անհրաժեշտ, որպեսզի «վերագործակվեն» երկու երկրների հարաբերությունները, ինչն «անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման»։

Կոբախիձեն հավելել է, որ Շոլլեի հետ զրույցի ընթացքում չի արտահայտել իր մտահոգությունները Նյու Յորքում ուսանողների ցույցերի «դաժան ճնշման» առնչությամբ։

Կոբախիձեն ապրիլին հայտարարել էր, որ հասարակական կազմակերպությունները 2020 թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հեղափոխության փորձ են արել՝ ընտրությունների արդյունքների մասին կեղծ տվյալներ տարածելով։ Իսկ հեղափոխության երկրորդ փորձը, Կոբախիձեի պնդմամբ, տեղի է ունեցել 2022 թ․ հունիսին, երբ արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները պահանջել են կառավարության հրաժարականը։

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Վրաստանի ընդդիմությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, արևմտյան առանձին երկրների ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են արել չընդունել օրինագիծը՝ նշելով, որ դա նման է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, և նախազգուշացրել են, որ դրա ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]